Ֆերմերի օրացույց

Շիրակի բնության օրացույցը կազմված բազմամյա տվյալների միջինացված մեթոդով

  • Հունվարի 13-ից 22-ը ձմռան ամենացուրտ ժամանակահատվածն է , երբ օրվա միջին ջերմաստիճանը -100-ից ցածր է:
  • Փետրվարի 24-ձնհալի սկիզբը /5 հունվարի, 18 մարտի/փակագծերում տրված են գրանցված ամենավաղ և ամենաուշ ժամկետները:
  • Մարտի 15-հաստատուն ձյունածածկույթը վերանում է/1 փետրվարի, 13 ապրիլի/:
  • Մարտի 21-ձմռան ավարտ, վերջին ջերմաստիճանը բարձրանում է 00-ից /26    փետրվարի, 12 ապրիլի/:
  • Մարտի 25-Քարանգու գետի վարարման սկիզբ /19 փետրվարի, 25ապրիլի/:
  • Ապրիլի 2-խոտաբույսերը կանաչում են, վերջին ձյունը /1 մարտի, 23 մարտի/:
  • Ապրիլի 9-Վերսկսվում է աշնանացան ցորենի վեգետացիան / մարտի 16, ապրիլի 23/:
  • Ապրիլի 11-գարնանացան գարու ցանքը , անասունների առաջին արոտը :
  • Ապրիլի 21-Բալենու բողբոջները ուռչում են :
  • Ապրիլի 27-ճակնդեղի ցանքի սկիզբը /4 ապրիլի , 10 մայիսի /:
  • Ապրիլի 29-կարտոֆիլի ցանքի սկիզբը:
  • Մայիսի 15-ծաղկում է բալենին:
  • Մայիսի 18-ծաղկում է խնձորենին:
  • Մայիսի 25-վերջին ցրտահարությունը /24 ապրիլի, 26 հունիսի/:
  • Հունիսի 7-Ամռան սկիզբը/ միջին ջերմաստիճանը բարձրանում է 150-ից:
  • Հունիսի 10-պոմիդորի սածիլման սկիզբը:
  • Հունիսի 12-ծաղկում է սպիտակ ակացիան:
  • Հունիսի 15-Քարանգու գետի վարարման վերջը /24 մայիսի, 30 հունիսի/:
  • Հունիսի 19-կորնգանիխոտհարքի սկիզբը /8 հունիսի, 30 հուլիսի/:
  • Հուլիսի 5-գարնանացան գարին կաթնային փուլում:
  • Հուլիսի 18-վաղահաս բալի հասունացում:
  • Հուլիսի 24-գարնանացան գարին լրիվ հասունանում է:
  • Օգոստոսի 2-աշնանացան ցորենի բերքահավաքի սկիզբը /հուլիսի 19, օգոստոսի 24/:
  • Օգոստոսի 15-հասունանում է պոմիդորը:
  • Սեպտեմբերի 7-աշնանացան ցորենի ցանքի սկիզբը  /օգոստոսի 22սեպտեմբերի 25/:
  • Սեպտեմբերի 23-առաջին ցրտահարությունը /4 հուլիսի, 15 հոկտեմբերի/:
  • Հոկտեմբերի 3-շաքարի ճակնդեղի բերքահավաքի սկիզբը:
  • Հոկտեմբերի 15-ծառերի տերևների գունափոխությունը:
  • Նոյեմբերի 5-ծառերի զանգվածային տերևաթափը:
  • Նոյեմբերի 10-խոտաբույսերի վեգետացիայի դադարը:
  • Նոյեմբերի 21-անասունների արոտի վերջը:
  • Նոյեմբերի 24-ձմռան սկիզբը, ջերմաստիճանը իջնում է 00-ից /15 նոյեմբերի, 29 դեկտեմբերի/:
  • Նոյեմբերի 25-առաջին ձյունը /1 հոկտեմբերի , 31 դեկտեմբերի/:
  • Դեկտեմբերի 20-հաստատուն ձյունածածկույթի առաջացումը / 14 նոյեմբերի, 10 փետրվարի/:

    Շիրակի մարզի գյուղատնտեսության աշխարհագրություն

    Լ. Մ. Մարտիրոսյան Դ. Ա. Պողոսյան Ա. Գ. Նահապետյան Լ.Հ. Վալեսյան