Նյութերը տպագրվել են ՀՀ գյուղատնտեսության Նախարարության «Գյուղական խորհրդատվական ծառայություններ» ծրագրի թ. ԳԿՎ-24պայմանագրի շրջանակներում։

Տեղեկատվական գրքույկի մշակման և կազմման աշխատանքներին աջակցություն են ցուցաբերել Ա. Ավագյանը, Ա. Հայրապետյանը և Ռ. Գրիգորյանը (ԳԱՀԿ

Նյութերը տրամադրել է ՚ ՀԱԱՀ Սյգեպտղաբուծության և բույսերի պաշտպանության ամբիոնի դոցենտ, գյուղատնտեսական գիտությունների թեկնածու ԱՋ. Տեր-Գրիգորյանը։

 

 

 

 

 

 

 

 

2010թ. ՌԴ-ից ներկրված էլիտային վերարտադրության աշնանացան ցորենի սորտերի տեխնիկական բնութագրերը և դրանց մշակության տեխնոլոգիան

© Հրատարակող Շիրակի ԳԱՄԿ ՊՓԲԸ

Ակնհայտ է, որ ՀՀ-ում գյուղատնտեսական որոշ մշակաբույսերի տեղական արտադրության ծավալներն ապահովում են ինքնաբավության ցածր մակարդակ և դրանց արտադրության ծավալների ավելացումն ու ինքնաբավության մակարդակի հետագա բարձրացումը առաջնահերթ խնդիր է հանդիսանում ինչպես գյուղատնտեսության հետագա զարգացման, այնպես էլ երկրի ագրոպարենային համակարգի կայունության ամրապնդման համար:       

    Հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկրի պարենային ապահովության և անվտանգության գլխավոր ոլորտներից է ցորենի արտադրությունը,, ՀՀ կառավարությունը ընդունեց  ”Հայաստանի Հանրապետությունում 2010-2014 թվականների ցորենի սերմնաբուծության և սերմարտադրության զարգացման ծրագիրը”,   որի շրջանակում ՌԴ-ից ձեռք բերվեց և ՀՀ ներկրվեց ցորենի 950 տոննա բարձրորակ էլիտային վերարտադրության հետևյալ սորտերը <<Բատկո>>, <<Կոլեգա>>, <<Եսաուլ>>,  <<Յուբիլեյնի 100>>, <<Նոտա>>, <<Տանյա>>, <<Կրասնոդար 99>>:   

Սույն գրքույկում, որը նախատեսվում է ցորենի սերմնաբուծությամբ և սերմնարտադրությամբ զբաղվող տնտեսություններին գործնական աջակցություն ցուցաբերելու նպատակով, ներկայացվում են ՀՀ կառավարության որոշումը, ներկրված վերոհիշյալ սորտերի տեխնիկական բնութագրերը, ինչպես նաև աշնանացան ցորենի մշակության տեխնոլոգիան:

  Հայկական կիսակոպտաբուրդ ցեղի ՙԲազմապտուղ՚ մաքիների ընտրություն, բազմացում, բազմապտուղ ոչխարի հոտի ստեղծում  և ոչխարաբուծության ուսումնա-արտադրական կենտրոնի ստեղծում ՀՀ Շիրակի մարզի Մեծ Մանթաշ համայնքում  

Շիրակի ԳԱՄԿ ՊՓԲԸ՚ , Ախուրյան 2009, - 24 էջ:

  Մրցակցային դրամաշնորհային ծրագրի շրջանակում Մեծ Մանթաշ համայնքում Մուրադ Անդրեասյանի ղեկավարությամբ իրականացվում է  ՙՀայկական կիսակոպտաբուրդ ցեղի ՙԲազմապտուղ՚ մաքիների ընտրություն, բազմացում, բազմապտուղ ոչխարի հոտի ստեղծում  և ոչխարաբուծության ուսումնա-արտադրական կենտրոնի ստեղծում ՀՀ Շիրակի մարզի Մեծ Մանթաշ համայնքում ծրագիրը՚:
 

Գրքույկում մանրամասն ներկայացվում է Հայկական կիսակոպտաբուրդ բազմապտուղ ոչխարների հոտի ստեղծման գործընթացը, որը հնարավորություն  տվեց բազմապտուղ մաքիների հոտի ստեղծմանը, ցեղի գենոֆոնդի հարստացմանը եւ պահպանմանը:

Տնկարանային տնտեսության և պտղատու այգու հիմնադրում Շիրակի մարզի Ախուրյան գյուղում

    Մրցակցային դրամաշնորհային ծրագրի շրջանակում ՙԱխուրյան՚ ֆերմերային խումբը հինմական հավակնորդ Ատոմ Մաթևոսյանի ղեկավարությամբ իրականացնում է «ՙՏնկարանային տնտեսության  և պտղատու այգու հիմնադրում Շիրակի մարզի Ախուրյան գյուղում՚» դրամաշնորհային ծրագիրը:      

    Ծրագրի նպատակն է հիմնել տնկարանային տնտեսություն, որտեղ աճեցվելու են մարզի բնակլիմայական պայմաններին համապատասխանող տնկիներ /խնձորի, տանձի, սալորի և բալի/, ստեղծելու նախադրյալներ առաջիկա 3-4 տարիների ընթացքում նոր տեխնոլոգիաների կիրառման և ներդրման միջոցով մարզի ֆերմերներին ապահովելու որակյալ և տեղայնացված  սորտերի տնկիներով:
     Առաջարկվող ծրագրի իրականացումը հնարավորություն կտա մարզի գյուղացիական տնտեսություններին առանց  լրացուցիչ դժվարությունների ձեռք բերել բարձրորակ տնկիներ, մեծացնելու բազմամյա տնկարկների տարածքները:
Գրքույկում մանրամասն ներկայացվում է Տնկարանային տնտեսության  և պտղատու այգու հիմնման կարևորությունը Շիրակի մարզում և պտղատու այգու մշակության տեխնոլոգիան:

Շաքարի ճակնդեղի մշակության տեխնոլոգիա

Հ.Ս. Ավետիսյան, Ջ.Մ.Ասլանյան, Վ.Շ.Մելիքյան

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզում հայ գործարարների կողմից կառուցվում է շաքարի գործարան, որը գործարկվելու է 2009 թվականին: Առաջնահերթ խնդիր է այսօր շաքարի ճակնդեղի մշակության վերականգնումը և տեղական հումքով գործարանի կարիքների բավարումը: Ֆերմերներին առաջիկա ցանքերին լավագույնս նախապատրաստելու նպատակ ունի ներկա խորհրդատվական գրքույկը, որում  ներկայացված են շաքարի ճակնդեղի մշակության տեխնոլոգիային առընչվող հարցեր, սկսած հողի մշակությունից մինչև բերքահավաքը:
     Գրքույկում ներկայացված է շաքարի ճակնդեղի տնտեսական նշանակությունը, բուսաբանական  ու կենսաբանական առանձնահատկությունները,  ցանքերում մոլախոտերի, վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարի կազմակերպման ժամանակակից ձևերն  ու մեթոդները, ինչպես նաև օգտագործվող թունաքիմիկատների և բուժանյութերի կիրառման ժամկետներն ու չափաբաժինները:
Գրքույկը նախատեսվում է շաքարի, կերի և սեղանի ճակնդեղի մշակությամբ զբաղվող ֆերմերների  և գյուղացիական տնտեսությունների համար: