Շիրակի մարզ, Ազատան համայնք

           Ազատան գյուղը մի ժամանակ կոչվել է Գադմա, որը բառացիորեն նշանակում է դեմ գալ, ընդառաջ գնալ:19–րդ դարի առաջին  տասնամյակից սկսած գյուղը  կոչվել է նաև Խլի Ղարաքիլիսա, փոքր  Ղարաքիլիսա: Խլի Ղարաքիլիսա անունը ժողովուրդը պարզաբանում է այսպես, հինգ- վեցերորդ դարերում կառուցված եկեղեցու զանգը այնքան մեծ է լինում, որ տագնապի ժամին հնչեցնելիս ղողանջները տարածվում են Շիրակով մեկ հասնում Ղարս ու Անի: Երբ Նադիր շահը հայտնվում է Շիրակի կողմերում, հրամայում է զանգը իջեցնել և տեղափոխել Իրան: Ճանապարհին զանգը սայլի վրայից շուռ է գալիս և գլորվում  բլուրն ի վար, խրվում Կարկաչան գետի ճահիճների մեջ ու  հավիտյան լռում: Մի գիշեր գյուղի բնակիչները, քահանայի խորհրդով պոկում են զանգի լեզվակը և թաքցնում`դիտելով այն, որպես ժողովրդի գոյատևման խորհրդանշան: Զանգի լեզվակը ներկայումս պահվում է գյուղի մատուռում: Այն ունի մեկ մետր 37 սմ և կշռում է 72կգ:Այն դեպքից հետո Ղարաքիլիսա  գյուղի անվան վրա ավելանում է Խլի /Խուլ/մասնիկը, դառնալով Խլի Ղարաքիլիսա, այսինքն`Խուլ կամ խլացած Ղարաքիլիսա: ’’Ղարաքիլիսա’’ թուրքերեն բառ է, նշանակում է սև եկեղեցի: Խլի Ղարաքիլիսան ավելի ուշ կոչվելու է նաև Փոքր Ղարաքիլիսա: 1946 թվականին գյուղը վերանվանվել է Ազատան:

Ազատան գյուղը Շիրակի լեռնահովիտի ոչ միայն հնամենի, այլև ամենախոշոր և խիտ  բնակեցված վայր է եղել դեռ 19-րդ դարի սկզբից: Նրա մասին տեղեկություններ կան Խաչատուր Աբովյանի <Վերք Հայաստանի> վեպում:

   Ռուս-Թուրքական 1877-78 թթ. պատերազմից հետո բազմաթիվ հայ ընտանիքներ Ալաշկերտից նույնպես գաղթում և բնակություն են հաստատում  Ազատանում: Ազատանում  առաջին եկեղեցին կառուցել են 7-րդ դարում: Երկրորդ եկեղեցին կառուցվել է 1460 թվ.  և կոչվել է Սուրբ Ստեփանոսի անվամբ: Նույն եկեղեցու տեղում կառուցվել է ներկայումս  գործող 1865 թվականին կառուցված Սուրբ Ստեփանոս եկեղեցին: 1890 թվականին վերակառուցվել է կաթողիկե եկեղեցին: Ներկայումս երկու եկեղեցինենն էլ վերանորոգված են և գործում են: 1980 թվականին բացվեց Հայրենական Մեծ պատերազմում զոհված Ազատանցիների հուշակոթողը,որը իր տեսակի մեջ լավագույներից մեկն է Հայաստանում:

    Ազատանը ունի նպաստավոր աշխարհագրական դիրք, հողերի հիմնական մասը ջրովի է: Ծովի մակերևույթից գտնվում է 1500 մետր բարձրության վրա:Մարզկենտրոնից գտնվում է  8 կմ հեռավորության վրա:Օդի տարեկան միջին ջերմաստիճանը տատանվում է 6,5-7,50-ի սահմաններում:Առավելագույն ջերմաստիճանը օգոստոսին կազմում է մինչև + 35  աստիճան, իսկ հունվարին մինչև - 32 աստիճան:Տարեկան միջին  տեղումների քանակը կազ մում է 350-500 մմ:

       Համայնքում բնակվում են 5857 մարդ,որոնցից մի մասը Արևմտյան Հայաստանից են: 1915 թվականին Մեծ Եղեռնից հետո նույնպես շատ գաղթականներ հիմնական բնակու  թյուն հաստատեցին Ազատանում:1954 թվականից եզդիները նույնպես Հայաստանի տար  բեր շրջաններից  տեղափոխվեցին և բնակվեցին Ազատանում,որոնք  սկզբնական շրջանում զբաղվում էին հիմնական ոչխարաբուծությամբ:Ներկայումս գյուղում կա շուրջ 40 եզդիական ընտանիքներ:Ինչպես նշվեց վերևում գյուղում  գործում է Կաթողիկե և Առաքե լական եկեղեցիները:Ազգաբնակչության մոտ 20 %  կաթոլիկներ են ,որոնք  գաղթել են Արևմտյան Հայաստանից: Ազատան  գյուղի մոտ 1804 թվականին տեղի է ունեցել ռուս- պարսկական խոշոր բախումներ:

      Իսկ 1826 թվականին Խլի Ղարաքիլիսայում տեղի է ունեցել ահեղ  ճակատամարտ  պարսկ  կան  զորամիավորման և Ղարաքիլիսայի ազգաբնակչության միջև:Հասան Խանը գյուղի վրա  գրոհում է երկու ուղություններով: Գյուղի պաշտպանները թշնամու դեմ են հանել 500 հոգու,որոնք  դիմադրել են 120 ժամ:Սակայն հերոսական պաշտպանությունը հնարավոր չի եղել դիմադրել պարսկական բանակին և փաստորեն  գյուղը վերածվել է լրիվ ավերակների: Շատերը  գերավարվել են և շատերն էլ զոհվել:Այս բոլորի մասին գրել է Խաչատուր Աբովյանը իր ‘’Վերք Հայաստանի’’ գրքում և անձամբ այցելելով գյուղը իր աչքերով տեսել պարսիկների  վայրագությունները և Ղարաքիլիսեցիների հերոսական պաշտպանությունը:

      Ազատանցիները 1918 –20 թվականներին հերոսական ինքնապաշտպանական կռիվներ են մղել թուրքերի դեմ, հնարավորություն են տվել ազգաբնակչության հիմնական մասին տեղա փոխվել  ապահով վայրեր:

      1941-45 թվականներին Հայրենական պատերազմին մասնակցել են 600-ից ավել Ազատան ցիներ,որոնցից 332-ը չեն վերադարձել: Երախտապարտ Ազատանը  նրանց հիշատակին կառուցել է հուշարձան կոթող,որը հանրապետությունում նման կառույցներում գրավել է երկրորդ տեղը,որի հեղինակն է Ճարտարապետ Հակոբ Ջիվանյանը:

Page 1 of 1
Ազատան համայնք
Ազատան համայնք 126 Kb
Ազատան համայնք
Ազատան համայնք 106 Kb
Ազատան համայնք
Ազատան համայնք 142 Kb
Page 1 of 1
1
File: Azatan_1.JPG
Description:
Size: 4.9 Mb
Time: 21.06.2011 13:06
Download: Azatan_1.JPG