Շիրակի մարզի ջրային ռեսուրսների գյուղատնտեսական արդյունավետ օգտագործումը բերքատվության բարձրացման նպատակով

Մարզի տարածքում մթնոլորտից ստացված տեղուները չեն բավարարում հողերի անհրաժեշտ խոնավացմանը: Դրան խթանում են նաև հրաբխային ապարների ծակոտկենությունն ու ճեղքվածությույունը, որոնց հետևանքովհալոցքային և մթնոլորտային տեղումների ջրերն անարգել թափանցում են գետի ստորին հորիզոնները:

Այդ պատճառով Շիրակի մարզի տարածքում մակերևութային հոսքը բավականին թույլ էզարգացած, իսկ գետայինցանցի խտությունը բավականին փոքր է : Գետայինցանցի խտության գործակիցը միավոր մակերեսի վրա կազմում է 0.41-ից մինչև 0.80 կմ/կմ2 , իսկ շրջանի հարավարևմտյան մասում այդ ցուցանիշները համեմատաբար մեծ են:

Լճերը մարզում քիչ են, ամենախոշորն Արփի լիճ ջրամբարն է: Գոյություն ունեն նաև արհեստական ջրամբարներ, ինչպիսին են Ախուրյանի, Մանթաշի, Կառնուտի և այլն:

Ախուրյան գետն ունի մոտ 205 կմ երկարություն: Այն հանրապետության ամենաերկար գետն է, որի զգալի հատվածը սահմանային է: Հայաստանի առաջին ջրանցքը Շիրակինն է, որը կառուցվել և գործարկվել է 1925 թ. Լենինականի ջրաէլեկտրակայանի հետ միաժամանակ: 1975թ-ին սկսվել և 1980թ. ավարտվել է Ախուրյանի ջրամբարի կառուցումը, որի ջրերով Շիրակի դաշտում ոռոգվում է 16.4հզ/հա հողատարածք: Այդ ջրամբարի ջրերով ոռոգվում է նաև Արագածոտնի և Արմավիրի մարզերի  գյուղատնտեսական հանդակների զգալի մասը:Ախուրյան գետի 9670կմ2  ընդհանուր մակերես ունեցող ավազանի միայն 2640կմ2  տարածքն է գտնվում մեր հանրապետության սահմաններում:

Ախուրյան գետը սկսվում է Արփի լիճ ջրամբարից, որից դուրս գալուց հետո հոսում է դեպի արևելք գոգհովտի հատակին առաջացնելով ճահճուտներ։ Վերին հոսանքի շրջանում գետն ընդունում Է Դալի և Աշոցք, իսկ քիչ ավելի ներքև Իլլի և Գյումրիգետ վտակները։ Այս հատվածում Ախուրյանը հոսում Է կիրճով։ Դուրս գալով Շիրակի դաշտ, գետը հոսում Է լայն հովտով, որի լանջերին լավ պահպանված են գետային դարավանդները, իսկ հատակային մասում առկա են մի շարք խոշոր գալարներ։ Ախուրյանը թափվում Է Արաքս գետը։ Նրա գետաբերանը գտնվում Է ծովի մակարդակից 950մ բարձրության վրա։ Գետի ընդհանուր անկումը կազմում Է 1072մ. միջին թեքությունը 5,8%։ Վերջին ցուցանիշով Ախուրյանը զիջում Է Որոտան, Դեբեդ, Հրազդան և հանրապետության մի քանի այլ գետերի։ Հանրապետության տարածքում իր ջրառատությամբ Ախուրյանը զբադեցնում Է 3-րդ տեղը զիջելով միայն Դեբեդ և Մեծամոր գետերին։ Հայկածորի ջրաչափական կայանի տվյալներով Ախուրյանը յուրաքանչյուր տարի Արաքս Է տեղափոխում 982.5 մլն մ3 ջուր։

Ախուրյան գետի ջրերը ոռոգման նպատակով համեմատաբար հեշտ Է օգտագործել Շիրակի դաշտի սահմաններում։ Ախուրյանի վտակները չունեն խոշոր ջրային պաշարներ։ Շիրակում համեմատաբար խոշոր են Ախուրյանի համակարգին պատկանող Քարանգու, Մանթաշ գետակները։ Բացի ոռոգումից այս գետակների ջրերը օգտագործվում են նաև խմելու համար։

Ախուրյանի ավազանում (9670կմ2) մթնոլորտային տեղումների տարեկան քանակությունը 525 մմ է. այսինքն ամեն տարի ստացվում Է մոտ 4,3 մլրդ մ3 ջուր։ Տարեկան 982,5 մլն մ3 հոսքի պայմաններում հոսքի գործակիցը կազմում Է մոտավորապես 23%, որը 10-12%-ով ցածր Է հանրապետության տարածքի միջինից։ Ախուրյանի ավազանում հոսքի մոդուլը մոտավորապես կազմում է 4,0 լիտր վրկ/կմ2։ Հոսքի գործակցի համեմատաբար բարձր ցուցանիշով աչքի Է ընկնում Շիրակի դաշտը, որտեղ այն կազմում Է 45-46%, այստեղ նկատվում Է նաև հոսքի մոդուլի մեծացում (10-11 լիտր վրկ/կմ2)։ Հոսքի մոդուլի առավելագույն ցուցանիշը դիտվում Է Ախուրյանի վերնագավառում (Աշոցք) 20 լիտր վրկ/կմ2։

Շիրակի մարգի կենտրոնական մասերում, ուր գերիշխում են փուխր ապարները, ջրերի ներծծումը մեծ է։ Այդ պատճառով տարեկան մոտ 500–550մմ մթնոլորտային տեղումների պայմաններում (Ղարիբջանյան բնակավայրի մոտ) հոսքի մոդուլը կազմում Է ընդամենը 1,24 լիտր վրկ/կմ2. իսկ հոսքի գործակիցը չի հասնում 1%-ի (0,6%)։

Մակերևութային հոսքի նվազագույնը դիտվում է Շիրակի մարզի հարավային մասերում, որտեղ մակերևույթում մերկանում են երիտասարդ խիստ ճեղքված անդեզիտաբազալտային, տուֆալավային ապարները։ Դրան նպաստում են չոր կլիմայական պայմանները և մեծ գոլորշիունակությունը։ Այստեղ ընդարձակ տարածքների վրա գետեր չկան։

Ախուրյան գետի վերին հոսանքի շրջանում ջրի միջին տարեկան ջերմաստիճանը 6–7° Է, միջին հոսանքում մոտ 8֊10°։ Առավելագույնը լինում Է հուլիսի երկրորդ կեսին (Պաղակն 20,9°. Աղին բնակավայրի մոտ 27,4°)։ Ախուրյան գետի և նրա վտակների մակերեսային կայուն սառցակալումը տևում Է 2 ամսից մի փոքր ավելի։

Գետի մակարդակի տարեկան տատանումները դիտվում են նրա ողջ հոսանքի երկարությամբ։ Անի բնակավայրի մոտ 1952թ. նկատվել է գետի մակարդակի ամենաբարձր նիշը 468 սմ, Հայկաձորի մոտ Ախուրյանի ջրերի մակարդակը հասել է 654 սմ։ 1968թ. ապրիլին ձյան հալոցքային ջրերի և տեղատարափ անձրևների շնորհիվ ջրի մակարդակը Կապս բնակավայրի մոտ բարձրացել է մինչև 220 սմ։ 1969թ. Հայկաձոր բնակավայրի մոտ գետի մակարդակը բարձրացել է մինչև 629սմ։ Ախուրյան գետի վարարումները Կապսի ջրաչափական կայանի տվյալներով սկսվում են մարտի 30-ից և առավելագույնի հասնում ապրիլի 25-ին։ Աակարդակի տատանումները դադարում են հուլիսի 24-ից։

Ախուրյան գետի տարեկան ներքին հոսքի տեղաբաշխումը բնութագրվում է մեծ անհավասարաչափությամբ։ Եթե հաշվի առնենք Արփի լիճ ջրամբարի կարգավորիչ դերը, հոսքի առավելագույնը լինում Է ապրիլ-մայիս ամիսներին։ Այդ ժամանակահատվածում ամսական միջին բազմամյա հոսքը կազմում Է 74– 79մ3/վրկ։ Հայկաձորի կայանի տվյալներով ամսական նվազագույն ցուցանիշները հունվար-փետրվար և օգոստոս-սեպտեմբեր ամիսներին կազմում են 14– 15 մ3/վրկ։ Ապրիլ-մայիս ամիսների ընթացքում գետով հոսում Է ողջ տարվա ջրային պաշարների 40-50%-ը։ Պաղակն բնակավայրի մոտ, ջրամբարից դուրս եկող ջրային զանգվածի քանակությունը միայն ապրիլ ամսին կազմում Է տարեկան հոսքի 35%-ը, այն դեպքում, երբ ձմռան և աշնան ամիսներին կազմում Է 5-6%։

Ախուրյան գետի ջրային ռեժիմը պայմանավորված Է գարնանային և ամառային վարարումներով։ Նա հիմնականում սնվում Է ձյան հալոցքային և անձրևային ջրերով։ Գետը որոշ հատվածներում (Շիրակի դաշտ) սնվում Է նաև գետնաջրերով։ Թիվ 28 աղյուսակից երևում Է, որ Ախուրյան գետն իր վտակներով հիմնականում սնվում Է ձնահալքային և անձրևային ջրերով։ Ինչ վերաբերում Է գետնաջրերով սնվելուն, ապա ավազանի բոլոր գետերը նման սնում ունեն ձմռան ամիսներին, որը կազմում Է տարեկան հոսքի 17-19%։ Ախուրյան գետի միջին տարեկան ծախսը Կապս բնակավայրի մոտ 8,44 մ3/վրկ Է, հոսքի մոդուլը 10,1 լիտր վրկ/կմ2, հոսքի շերտի բարձրությունը 318մմ, հոսքի գոր¬ծակիցը 0,44, Հայկաձոր բնակավայրի մոտ առավելագույն ծախսերի միջինը կազմում Է 242 մ2/վրկ, հոսքի մոդուլը 3,91, հոսքի շերտը 123մմ, Քարանգու գետի միջին տարեկան ծախսը 1,27 մ /վրկ, մոդուլը 1,24 լիտր վրկ/կմ2։

Արփի լիճ ջրամբարը գտնվում Է Աշոցքի գոգավորության կենտրոնական մասում, լայն կրկեսաձև իջվածքում, որի ջրհավաք ավազանի մակերեսը կազմում է 218 կմ2, հայելու մակերեսը 22,1 կմ , խորությունը մոտ 10 մետր։ Մինչև 1949 թվականը այն բնական լիճ Էր. որի հայելին ուներ 2016 մետր բարձրություն. 4.5 կմ2 մակերես։ Լճային գոգավորությունն առաջացել Է լավային արգե¬լափակման միջոցով։ Գոգավորությունը եզրավորված Է դոլերիտային բազալտներից և անդեզիտադացիտներից կազմված բարձունքներով։ Լճի մեջ են թափվում Ձկնագետ. Էլար. Կարմրավան գետակները։ Նրանից սկիզբ է առնում միայն Ախուրյան գետը։ Հիմնականում ոռոգման նպատակով 1950թ. լիճը վերածվեց ջրամբարի։ Ջրերը միաժամանակ նախատեսեցին օգտագործել Լենի–նականի ջրաէլեկտրակայանի աշխատանքները կարգավորելու համար։ Արփի լճի ելքի մոտ կառուցվեց 15 մետր բարձրությամբ պատնեշ, որի շնորհիվ լճի ջրի մակարդակը բարձրացավ 10 մետրով, ծավալը հասավ 105 մլն մ Ջրամբարում ջրերը կուտակվում են գարնան, աշնան և ձմռան ամիսներին, որոնք օգտագործվում են վեգետացիոն ժամանակաշրջանում (հունիս– սեպտեմբեր)։
Շիրակի մարգի տարածքը բավական հարուստ է ստորերկրյա ջրերով, որոնք ձևավորվում են հրաբխային լեռնավահաններում ներծծված ջրերի հաշվին։ Ստորերկրյա ջրերով առավելապես հայտնի է Շիրակի (Գյումրու) արտեզյան ավազանը։ Աշոցքի արտեզյան ավազանը գոյացել է Եղնախաղի և Ջավախքի հրաբխային լեռնավահաններում ներծծված հալոցքային ու անձրևային ջրերից։ Այն ձևավորվել է լավաների տակ։ Այս տարածքը հարուստ է նաև քաղցրահամ բազմաթիվ աղբյուրների ելքերով։ Շիրակի մարզում ոռոգման համար մեծ նշանակություն ունի Ախուրյանի արտեզյան ավազանը, որը գտնվում է 1400-1500 մետր բարձրության վրա։ Սա սնվում է Արագածի հրաբխային լեռնավահանի, մասամբ Շիրակի և Փամբակի լեռների ընդերքը ներծծված ջրերով։ Արտեզյան ավազանի ջրերի դինամիկ պաշարները Ախուրյան գետի ավազանում կազմում են 1,30 մ /վրկ. իսկ Քարանգուի ավազանում 7,29 մ3/վրկ։ Շիրակի ֆիզիկաաշխարհագրական շրջանում ձևավորվող խորքային ջրերի մուտքը 10,2 մ /վրկ է կամ ընդհանուր պաշարը 322 մլն 3:
Ախուրյանի ջրամբարը հանրապետությունում ամենախոշորն է և ունի գյուղատնտեսական կարևոր նշանակություն։ Այն կառուցվել է Ախուրյան գետի վրա, Խորհրդային Սիության ու Թուրքիայի կառավարությունների համաձայնությամբ և շահագործման է հանձնվել 1980թ։ Ջրամբարն ունի մոտ 20կմ երկարություն։ Այն իր մեջ է կուտակում 525 մլն մրջուր։ Ջրի հայելին զբաղեցնում է 41.8 կմ2 մակերես։ Նրա առավելագույն խորությունը 46 մ է, իսկ լայնությունը 5,5 կմ։ Ջրամբարի վրա կառուցվել են նաև ջրհան կայաններ, որոնցով ոռոգման ջուր է տրվում Անիի ենթաշրջանին։ Ախուրյանի ջրերով ոռոգվում են 30 հգ/հա նոր հողեր Արագածոտնի և Արմավիրի մարգերում։ Թավշուտի ջրամբարը, որը գտնվում է Աշոցքի տարածքում, ոռոգում է 1500 հա հողատարածություն:

Արագածի հրաբխային լեռնավահանի բարձրլեռնային արոտավայրերի ջրարբիացման, ինչպես նաև մի շարք բնակավայրերի ջրամատակարարման նպատակով, 255-֊3200մ բարձրություններում, Քարանգու (Սանթաշ) գետի վրա 1967թ. կառուցվել է Սանթաշի ջրամբարը։ Սա ունի մոտ 400մ երկարություն. 8,2մլն/մ3 ընդհանուր ծավալ, ջրի հայելու մակերեսը կազմում է 76,9 հա։ Ջրերի մի մասը օգտագործվում է նաև Արթիկի ենթաշրջանի ավելի քան 3700 հա հողերի ոռոգման համար։ Գյուղատնտեսական խոշոր նշանակություն ունեցավ Շիրակի ջրանցքի կառուցումը 1925 թվականին։ Ջրանցքը սնվում է Ախուրյան գետից և ձգվելով դեպի հարավ-արևելք, օղակում է Շիրակի դաշտը, հասնելով մինչև Քարանգու (Մանթաշ) գետը։ Նրա երկարությունը 19,9 կմ է, կարողությունը 6,6 մ3/վրկ, ոռոգում է մոտ 11 հգ/հա գյուղատնտեսական հողահանդակ։

Շիրակի մարզում կարելի է առանձնացնել քաղցրահամ աղբյուրների երկու խոշոր խումբ։ Արանք նույնպես ունեն գյուղատնտեսական նշանակություն։ Մարզի հյուսիսում Աշոցքում առանձնանում են Ղազանչիի, Զույգաղբյուրի, Աշոցքի և Աեպասարի աղբյուրները, որոնց ընդհանուր դեբիտը կազմում է 1894 լիտր/վրկ։ Հաջորդ խումբը գտնվում է Քարանգու գետի ավազանում։
Շիրակի մարզի (Ախուրյան գետի ավազանի) աղբյուրների ընդհանուր դեբիտը կազմում է մոտ 4565 լիտր/վրկ
Նշենք, որ Շիրակի մարզում արհեստականորեն ոռոգվող հողատարածքների մակերեսը 28,8 հզ/հա Է։ Ընդ որում իռիգացիոն որոշակի աշխատանքներ կատարելուց հետո, տարածքները կարելի Է ընդարձակել մոտ 10 հազ. հեկտարով։

 Շիրակի մարզում բոլոր տեսակի բնական ռեսուրսների շարքում առավել շատ օգտագործվում է ջուրը։ Մեծ քանակությամբ ջուր է օգտագործվում գյուղատնտեսության բնագավառում։ Այսպես, 1կգ չոր հացահատիկ ստանալու համար պահանջվում է 750 լիտր ջուր։ Գյուղատնտեսական հանդակների 1հա տարածքը ոռոգելու համար (ողջ ոռոգման ժամանակաշրջանում) ծախսվում է 8-9 հգ/մ3 ջուր։ Ընդգծենք, որ հիմնական ջրապահանջ ուղղությունը եղել և մնում է գյուղատնտեսությունը

Շիրակի մարգի ջրային ռեսուրսների երկարատև օգտագործումը պլանավորելու համար անհրաժեշտ է կատարել ջրատնտեսական հաշվեկշռի վերլուծություն։ Այն հաստատում է յուրաքանչյուր շրջանի ջրային ռեսուրսների օգտագործման և ջրի պահանջի հարաբերակցությունը։ Ջրատնտեսական հաշվեկշիռը բովանդակում է երեք հարց

*        բնության կողմից տրված ջրային ռեսուրսների գնահատում,

*        օգտագործվող և պահանջվող ջրի քանակի բացահայտում,

*        հոսքի կարգավորման գնահատում և ջրային պաշարների տեղափո­խում մեկ տարածքից մյուսը։

Այդ տեսակետից Շիրակի մարգում նկատվում է ջրի սուր պակասորդ։ 1985 թվականին Շիրակի մարգում ջրային ռեսուրսները կազմել են 732 մլն մ3, ջրի պահանջը եղել է 768 մլն մ3, պակասորդը կազմել է 36 մլն մ3։ Հաշվեկշիռները ցույց են տալիս, որ 2005 թվականին մարզի ջրային ռեսուրսները կկազմեն 700 մլն 3 ջրի պահանջը կլինի 1200մլն մ3, պակասորդը 500 մլն մ3։ Շիրակի մար­զի ջրային ռեսուրսներն ունեն հետևյալ պատկերը, գետային տարեկան հոսքը կազմում է 423 մլն մ3, որից 166 մլն մ3 մակերևութային հոսքն է, 206 մլն մ3 ստորերկրյա հոսքը։ Յուրաքանչյուր տարի ոռոգման նպատակներով օգտա­գործվում է միջին հաշվով մոտ 160 մլն մ3 ջուր (Շիրակի մարզում ձևավորված հոսքի մոտ 35%)։ Կոմունալ-կենցաղային և արդյունաբերական ջրամատակա­րարման համար օգտագործվում է մոտ 50 մլն մ3 ջուր (կամ մարզի ամբողջ ջրային ռեսուրսների 10 %-ը)։ Տարվա ընթացքում 1 կմ3 տարածքի վրա միջին ջրապահովվածությունը կազմում է 166 հզ մ3 իսկ մեկ շնչին ընկնող ջրի ծավալը 1,33 հազ. մ3/տարի։

Շիրակի մարզի գյուղատնտեսության աշխարհագրություն

Լ. Մ. Մարտիրոսյան Դ. Ա. Պողոսյան Ա. Գ. Նահապետյան Լ.Հ. Վալեսյան

Շիրակի մարզի ջրամբարները
Հացաշենի գ.Ախուրյան 1.10
Ջրամբարի անվանումը Ջրավազանը Ծավալը /մլն/մ3/
Ախուրյանի գ.Ախուրյան 525.0
Կապսի /նախագծված/ գ.Ախուրյան 130.0
Արփի լճի գ.Ախուրյան 105.0
Գյումրու /նախագծված/ գ.Ախուրյան 50.0
Մարալիկի գ.Քարանգու 33.0
Մանթաշի գ.Քարանգու 8.00
Թավշուտի Դալի գետ 5.75
Սառնաղբյուրի գ.Քարանգու 5.00
Վարդաքարի գ.Ախուրյան 4.00
Կառնուտի գ.Ախուրյան 2.40
Սասնաշենի գ.Ախուրյան 1.20
Շիրակի մարզի ոռոգվող հողատարածությունների մակերեսն ըստ ենթաշրջանների
Ենթաշրջաններ Ոռոգվող հողատարածքների մակերեսը հազար հեկտարներով Ոռոգվող տարածքների հնարավոր ընդարձակման մակերեսը
Անիի 1.0 2.5
Աշոցքի 1.1 1.0
Ամասիայի 4.7 2.0
Արթիկի 5.6 1.5
Ախուրյանի 16.4 2.3
Ընդամենը 28.8 9.3
Շիրակի մարզի աղբյուրների քանակը և դրանց ջրային ռեսուրսները /դեբիտը լիտր/վրկ/
Ենթաշրջաննները Ենթաշրջանի մակերեսը /կմ/ Աղբյուրների քանակը Ընդհանուր դեբետը /լ/վրկ/
Անիի 429.0 10 66
Ամասիայի 610.46 304 1668
Արթիկի 634.20 9 280
Աշոցքի 544.30 261 2301
Ախուրյան 612.60 76 253
Ընդամենը 2680.30 650 4656