Շիրակի մարզ, Արևշատ համայնք

      Արևշատը նախկինում  կոչվել  է  Եկանլար: Գյուղը  հիմնադրվել  է  1828-1830թթԿարսի  Բվիկ , Ջամշլու  գյուղերից, մասամբ  էլ  Սարիղամիշից  ու  Էրզրումից  գաղթածներից: Գյուղում  կա  14-15-րդ  դարի  եկեղեցի, որի  մոտ  հնում  բերդ  է  եղել: 1831թգյուղը  ունեցել  է  206  բնակիչ:

Գյուղը  գտնվում  է  Արագած  լեռան  հյուսիս-արևմտյան  ստորոտին, Մանթաշ  գետի  ափին: Ծովի  մակերևույթից  1940մ  բարձրության  վրա, տարեկան  միջին  ջերմաստիճանը  5.60, ամենաբարձրը +34, ամենացածրը -30, տեղումների  քանակը500մմհեռավորությունը  մարզկենտրոն  Գյումրի  քաղաքից  28կմ:

    Համայնքի  բնակչության  հիմնական  մասի  արմատները  Արևմտյան  Հայաստանի  Կարսից, Սարիղամիշից  և  Էրզրումից  գաղթածներն  են