Կենդանիների վարակիչ, ոչ վարակիչ և առավել վտանգավոր խրոնիկ հիվանդությունների դեմ կանխարգելման ու պայքարի միջոցառումներ

•Տավարաբուծություն

•Տավարի ցեղերը և տեսակները

•Կթու կովերի կերակրման նորմաները

•Ինչպես բարձրացնել կովերի կաթի յուղայնությունը

•Կենդանիների վարակիչ, ոչ վարակիչ և առավել վտանգավոր խրոնիկ հիվանդությունների դեմ կանխարգելման ու պայքարի միջոցառումներ

•Գյուղատնտեսական մատղաշ կենդանիների հիվանդությունները

•Գյուղատնտեսական կենդանիների մատղաշի որոշ ինվազիոն հիվանդությունների կանխարգելումը

•Գյուղատնտեսակւսն կենդանիների արհեստական սերմնավորման մեթոդը որպես տոհմային գործի արդյունավետ վարման կարևորագույն նախապայման

•Կովերի ստերջության պատճառները

•Կովերի ենթակլինիկական մաստիտի վաղ ախտորոշումը սինալ պատրաստուկով

 

Վարակիչ և զանգվածային բնույթ կրող ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելումը գործնական անասնաբուժության հիմնական ու կարևորագույն խնդիրներից է նամանավանդ, որ ի տարբերություն մարդաբուժությունից անասնաբուժությունն ունի հիմնականում կանխարգելիչ ուղղություն: Համաձայն վիճակագրական տվյալների ամեն մեկ վարակիչ հիվանդությանն հաշվարկով գրանցվում է տաս ոչ վարակիչ հիվանդություններ, սակայն այդ մեկ վարակիչ հիվանդությունը առավել մեծ վնաս է հասցնում անասնապահությանը, քան տաս ոչ վարակիչ հիվանդությունները, ուստի վարակիչ, հատկապես ինֆեկցիոն հիվանդութըունների կանխարգելումը ունի մեծ ռազմավարական նշանակություն երկրի համար ու վերահսկվում է պետական մարմինների կողմից պետական անասնաբուժական ծառայությունների միջոցով, որոնց աջակցում են առողջապահության, ինչպես նաև տեղային ինքնակառավարման մարմինները:

Հայաստանի հանրապետության իշխանությունների կողմից վերահսկվող հիվանդությունների ցանկին են պատկանում սիբիրախտ, կատաղություն, լեպտոսպիրոզ, տուբերկուլյոզ և բրուցելյոզ հիվանդությունները, իսկ տարածաշրջանային պետական և արտադրական անասնաբուժական ծառայությունների կողմից մեծ ուշադրության է արժանի նաև զանգվածային բնույթ կրող ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման խնդիրը:

Սիբիրախտ

Սիբիրախտ

Սիբրախտը սուր ընթացող ոչ կոնտագիոզ հիվանդություն է, բնութագրվում է սեպտիցեմիայով, ծանր ինտոկսիկացիայով, ինչպես նաև մարմնի տարբեր հատվածներում կարբունկուլների առաջացումով: Հարուցիչը խոշոր ոչ շարժունակ գրամ դրական ցուպիկ է, առաջացնում է կենդանու օրգանիզմում պատիճ, իսկ արտաքին միջավայրում սպորավորվում է: Պահանջկոտ չէ, ուստի աճում է ունիվերսալ սննդարար միջավայրերում. կաթում, հացահատիկից և խոտից պատրաստված թուրմերում ջերմաստիճանի լայն դիապազոնի և հիմնային միջավայրի պայմաններում: Բնության մեջ գոյություն ունեն նաև կեղծ սիբիրախտային ցուպիկներ, ինչը անհրաժեշտ է հաշվի առնել մանրեաբանական հետազոտությունների ժամանակ: Առավել զգայուն են սիբիրախտի նկատմամբ խոշոր և մանր եղջրավոր կենդանիները, ձիերը, քիչ զգայուն են խոզերը, առավել հազվադեպ են վարակվում գիշատիչները, թռչուններից հիվանդանում են միայն ջայլամները: Հիվանդությունը նկատվում է արոտաին շրջանում, իսկ ձմռանը` շատ հազվադեպ: Դա բացատրվում է նրանով, որ հարուցիչը սպորավորված վիճակում պահպանվում է հողի մեջ տասնյակ տարիներ չկորցնելով իր վարակունակությունը: Վարակումը տեղի է ունենում տրանսմեսիվ, ալիմենտար, աերոգեն եղանակներով, ինչպես նաև վնասված մաշկի և լորձաթաղանթների միջոցով: Տարբեր տեսակի կենդանիների մոտ հիվանդությունը դրսևորվում է առանձնահատուկ երևույթներով, սակայն անկախ կենդանու տեսակից նկատվում են տենդ, պուլսի ու շնչառության հաճախացում, սրտային անբավարարության նշաններ, գաստրոէնտերիտ, թոքաբորբ ու կառբունկուլների առաջացում: Տարբերում են հիվանդության սեպտիկ, աղիքային, թոքային, մաշկային ու անգինոզ ձևը` խոզերի մոտ: Սիբիրախտը կարող է ունենալ կայծակնային, սուր, ենթասուր և խրոնիկ` խոզերի մոտ, ընթացք: Ախտանատոմիական փոփոխություններից անհրաժեշտ է նշել սպլենոմեգալիան, լիմֆադենիտը, չմակարդված արյունը: Ախտորոշումը անցկացնում են համաճարակաբանական տվյալների, կլինիկական ու ախտանատոմիական փոփոխությունների, իսկ վերջնական ախտորոշումը` մանրեաբանական ու շիճուկաբանական հետազոտությունների հիման վրա:Սիբիրախտը անհրաճեշտ է տարբերել խշխշան պալարից, պիրոպլազմոզից, բրադզոտանման հիվանդություններից, պաստերելյոզից, արևային հարվախից, կերակրի աղով թունավորումից:

Կանխարգելման ու պայքարի միջոցառումները ընդգրկում են անապահով վայրերում կենդանիների զանգվածային պատվաստումներ, առանձին անասնագեևեզմանների մեկուսացում, հողի բակտերիոլոգիական հետազոտություն, բացատրողական աշխատանքներ: Հիվանդության բռնկման դեպքում հիվանդ կենդանիներին մեկուսացնում են ու բուժում, պայմանական առողջներին` անհապաղ  պատվաստում, կատարում թե մի շարք անասնաբուժա-սանիտարական միջոցառումներ կապված արտաքին միջավաիրի ախտահանության դիակների ու գոմաղբի վնասազերծման հետ: Կառանտինը հանում են վերջին հիվանդ կենդանու առողջացումից, կամ անկումից ու եզրափակիչ ախտահանություն կատարելուց տասնհինգ օր հետո:

Կատաղություն

Կատաղություն

Կատաղությունը սուր ընթացող վիրուսային, կոնտագիոզ հիվանդություն է, որը բնութագրվում է դեսիմինացված պօլիէնցեֆալոմիելիտի նշաններով: Հարուցիչը ՌՆԹ պարունակող փամփուշտանման վիրուս է Լիսավիրուսների սեռից, ռաբդովիրիդե ընտանիքից, որը կուտակվում է հիվանդ կենդանիների ուղեղում, թքա ու արդյունքագեղձերում ու ենթաստամոքսային գեղձում: Տարբերում են փողոցայինև ֆիքսված վիռուսներ, հարուցչի համաճարակային շտամը ընդգրկում է չորս համաճարակային տիպեր: Հարուցիչը զգայուն է արտաքին միջավայրի ֆիզիկա- քիմիական գործոնների նկատմամաբ: Հիվանդությունը տարածված է ամենուրեք բացի Ավստրալիայից, զգայուն են բոլոր կաթնասունները և թռչունները: Վարակումը տեղի է ունենում, երբ հիվանդ կենդանիների թուքը ընկնում է վնասված մաշկի կամ չվնասված լորձաթաղանթների վրա: Փորձարարական եղանակով ապացուցված է հարուցչի փոխանցումը նաև ալիմենտար, շնչառական, ներարգանդային ճանապարհներով, ինչպես նաև հյուսվածքների փոխպատվաստման ժամանակ: Վարակվում է հիվանդ կենդանիների կողմից կցված զոհերի միայն մեկ երրորդը: Տարբերում են հիվանդության գռգռված, պառալիտիկ, ատիպիկ ու լատենտ ձևերը, գռգռված ձևը առավել տարածվածն է և ընթանում է երեք փուլերով` պրոդրոմալ, մանիակալ ու պարալիտիկ: Ախտանատոմիական փոփոխությունները բնորոշ չեն: Ախտորոշման համար կիրառում են հյուսվածքաբանական, շիճուկաբանական ու կենսաբանական մեթոդները: Կատաղությունը անհրաժեշտ է տարբերել Աուեսկու հիվանդությունից, շների ժանտախտից, ձիերի էնցեֆաոմիելիտից, լարինգոտրախեիտից, արոտային տետանիայից, կոկորդում ու բերանի խոռոչում օտար մարմինների առկայությունից: Կանխարգելման նպատակով պահակային, որսորդային ու հովվային ծառայությունների համար օգտագործվող շներին պատվաստում են կատաղութըան դեմ, հիվանդ ու հիվանդության մեջ կասկածվող կենդանիներին սպանում են, դիակները ոչնչացնում: Մարդկանց կծած շներին պահում են վերահսկման տակ տաս օր: Վարակման մեջ կասկածվող գյուղատնտեսական կենդանիներին թույլ է տրվում պատվաստել պահելով անասնաբուժական վերահսկման տակ հետագա վաթսուն օրերի ընթացքում, կատարում են մի շարք անասնաբուժա-սանիտարական միջոցառումներ: Կարանտինը հանում են վերջին հիվանդ կենդանու ոչնչացումից և եզրափակիչ ախտահանություն անցկացնելուց մեկ ամիս անց:

Լեպտոսպիրոզ

Լեպտոսպիրոզ

Լեպտոսպիրոզը անեմիան, հեմոգլոբինուրիան, մեռուկային պրոցեսները մաշկում, արյունահոսային գինգիվիտը, տհաճ հոտի առկայությունը բերանի խոռոչից, մաշկի ու լորձաթաղանթների դեղնությունը, հղի կենդանիները վիժում են: Նկատվում են նաև սրտանոթային ու երիկամային անբավարարության նշաններ: Շների մոտ տարբերում են հիբանդության արյունահոսային և դեղնախտային ձևերը կախված կենդանու տարիքից ու հարուցչի տեսակից: Ախտանատոմիական փոփոխություններից կարևոր է նշել մաշկի, շճա ու լորձաթաղանթների դեղնությունը, բազմաթիվ բծավոր ու կետավոր արյունազեղումները շճա ու լորձաթաղանթների վրա ու ներքին օրգաններում: Ախտորոշման համար հաշվի են առնում համաճարակային առանձնահատկությունները կլինիկական ու ախտաբանատոմիական փոփոխությունները, վերջնական ախտորոշումը անցկացնում են մանրադիտակային, բակտերիոլոգիական, հյուսվածաբանական ու շիճուկաբանական եղանակներով: Հիվանդությունը անհրաժեշտ է տարբերել պիրոպլազմոզից, որը ընթանում է նման կլինիկական նշաններով ունույն ժամանակահատվածում: Հիվանդության կանխարգելման համար անհրաժեշտ է պահպանել անասնաբուժա-սանիտարական կանոնները կենդանիներին արածածնելուց, տնտեսություն նոր կենդանիներ ներմուծելուց, պարբերաբար անցկացնել դեռատիզացիա ու խմելու ջրի բակտեռիօլոգիական հետազոտություն: Համաճարակի դեպքում հիվանդ կենդանիներին բուժում են, պայմանական առողջներին պատվաստում, դիակները այրում են, գոմաղբը` ենթարկում կենսաջերմային վնասազերծման: Սահմանափակումները հանում են վերջին հիվանդ կենդանու առողջանալուց կամ անկումից ու եզրափակիչ ախտահանություն կատարելուց քսան օր անց:

Դաբաղ

դաբաղ

Սուր ընթացող վիրուսային հիվանդություն է, բնորոշ է մարմնի ջերմության բարձրացումով, բերանիխոռոչի լորձաթաղանթների, կրծի մաշկի և վերջավորությունների վրա յուրահատուկ բշտերի (աֆթաներ) առաջացումով։ Հիվանդանում են խոշոր եղջերավորները և խոզերը։ Այծերը և ոչխարները համեմատաբար քիչ զգայուն են դաբաղի նկատմամբ։

Վարակի տարածման աղբյուր են համարվում հիվանդ   և վարակակիր կենդանիները, որոնք մեծ քանակությամբ վիրուս են արտազատում առատ հոսող թքի, ավշի, ինչպես նաև մեզի, կղկղանքի միջոցով և   վստակում   շրջապատի առարկաները։   Կենդանիները առավելապես վարակվում են բերանի խոռոչի լորձաթաղանթնեիով, օգտագործելով վարակված կերը և ջուրը։   Հիվանդությունը ընթանում է համաճարակի ձևով և կարող է ընդգրկել ամբողջ գլխաքանակը։

Հիվանդության նշաններըՀիվանդությունն սկսվում է ջերմության բարձրացումով։     Բերանի լորձաթաղանթների, միջկճղակային տարածության և կրծի վրա առաջանում են դաբաղային բշտիկներ,   որոնք 1-3 օրվա ընթացքում քայքայվում են և առաջացնում են մակերեսային քերվածքներ։

Կանխարգելումը -   Հիվանդությունը   վերջնականապես ախտորոշելու և նրա արագ տարածումը կանխելու նպատակով անհրաժեշտ է առաջին կասկածի դեպքում հիվանդներին մեկուսացնել և հրավիրել անասնաբույժին։

Գոյություն ունեցող հակադաբաղային պատվաստանյութերը կենդանիներին ներարկելու դեպքում-միանգամայն  հուսալի  նախադրյալներ     են  ստեղծում     վարակումից  պաշտպանելու  համար։

Տուբերկուլյոզ

Տուբերկուլյոզ

Տուբերկուլյոզը խրոնիկ ինֆեկգիոն հիվանդություն է, որը բնութագրվում է տարբեր հյուսվածքներում և օրգաններում առանձնահատուկ հանգույցների- տուբերկուլների առաջացումով: Հարուցիչները վերաբերվում է միկոբակտերիաների սեռին, տարբերում են մարդու, տավարի և թռչնի մոտ հիվանդությունը առաջացնող տեսակներ: Հարուցիչները պօլիմորֆ են, սպիրտա-թթվակայուն և ներկվում են հատուկ եղանակով, աերոբ են, դժվար են ապրում արհեստական պայմաններում: Արտաքին միջավայրում՝ հողում, գոմաղբում պահպանվում են ամիսներ շարունակ ի շնորհիվ բակտերիալ թաղանթում ճարպամոմային տարրերի առկայությանը: Կենդանիները վարակվում են օդա-կաթիլային, ալիմենտար ու սեռական եղանակներով: Մարդը կարող է վարակվել հիվանդ կենդանու հետ շփվելիս աերոգեն եղանակով, հիվանդ կենդանու մսից վնասված մաշկի միջոցով, հիվանդ կենդանուց ստացված մթերքից ալիմենտար եղանակով: Մարդու և կենդանիների խաչաձև վարակումները հարուցչի տարբեր տեսակներով հնարավոր են: Հիվանդությանը նպաստում են Կենդանիների խնամքի ու կերակրման պայմանների, անասնաշենքերում միկրոկլիմայի չափանիշների խախտումը, իսկ մարդկանց մոտ` վատ սոցիալական պայմանները: Կլինիկակա նշանները զարգանում են դանդաղ և կախված են օրգանիզմում հարուցչի լոկալիզացիայից, հիմնական նշաններն են հյուծվածությունը, հազը լուրը, մակերեսային ավշաին հանգույցների մեծացումը: Սպանված կենդանիների տարբեր օրգաններում հայտնաբերվում են առանձին կամ բազում, տարբեր չափսի հանգույցներ կրանման չոր պարունակությամբ: Անասնաբուժության մեջ տուբերկուլյոզի ախտոոշման հիմնական եղանակը ալերգիականն է, որը պետք է հաստատվի ախտաբանատոմիական կամ մանրեաբանական եղանակներով: Հիվանդության կանխարգելման նպատակով տարածաշրջաններում անցկացնում են տարեկան հակահամաճարակային կանխարգելիչ միջոցառումների պլանով` պետ.պատվեր, նախատեսված ալերգիական ստուգումներ, հիվանդ կենդանիներին ժամանակին հայտնաբերման համար: Համաճարագային օջախում հիվանդության լիկվիդացումը հիմնված է պարբերաբար կատարվող ալերգիական հետազոտությունների ու անասնաբուժա-սանիտարական միջոցառումների վրա, որոնք կատարվում են համաձայն հարկադիր հեռանկարային առողջացնող միջոցառումների պլանի:

Ծաղիկ

Սուր ընթացող վարակիչ, տենդով ուղեկցվող հիվանդություն է, բնորոշ է մարմնի ջերմաստիճանի բարձրացմամբ և մաշկի ու լորձաթաղանթների վրա ծաղկաբշտային ցաների առաջացումով։ Ծաղիկով հիվանդանում են գրեթե բոլոր գյուղատնտեսական կենդանիները և թռչունները։ Կենդանիներից առավել ծանր հիվանդությունը տանում են ոչխարները, իսկ թռչուններից՝ հավերը։ Վարակի աղբյուրը հիվանդ կենդանին է և նրանից ստացված մթերքները։ Վիրուսը մեծ քանակությամբ գտնվում է մաշկի վրա գոյացած ծաղկային կեղերի, ծաղկաբշտերի, քթի, լորձահոսքի և բրդի մեջ։ Առողջ կենդանիները վարակվում են շփման միջոցով, բերանով և շնչառական ուղիներով։

Հիվանդության նշանները - Մարմնի ջերմաստիճանը 41-420 է, կենդանին թույլ է, կոպերը այտուցված են, քթից և աչքերից հոսում է շճալորձային հեղուկ, շնչառությունը և սրտի աշխատանքը արագացած է։ Ծաղկային ցաները հաճախ առաջանում են աչքերի շուրջը, առջևի և հետին վերջավոիությունների ներքին մակերեսին, գլխի մաշկի, շրթունքների, քթի վրա, երբեմն էլ որովայնի և կրծի մաշկի վիա։

Ծաղկի համաճարակը կարող է ընդգրկել ոչխարների և այծերի ամբողջ գլխաքանակը, իսկ ծանր դեպքերում անկումները հասնել 10 %-ի։

Կասկածելի դեպքում հիվանդ կենդանիներին անմիջապես մեկուսացնել և դիմել տնտեսությանը սպասարկող անասնաբույժին։

Բրուցելյոզը

Բրուցելյոոզը

Բրուցելյոզը խրոնիկ ինֆեկցիոն հիվանդություն է, բնութագրվում է հղի կենդանիների մոտ վիժումներով էնդոմետրիտով, ընկերքի պահումով, իսկ արուների մոտ` օրխիտներով, էպիդիդիմիտներով ու բուրսիտներով: Հարուցիչները վերաբերվում են Բրուցելլա սեռին, որը ընդգրկում է տարբեր տեսակներ, որոնք առաջացնում են հիվանդությունը խեկ,նեկ,խոյերի խոզերի շների ու կրծողների մոտ: Բրուցելները մանր կոկանման անշարժ գրամ-բացասական մանրեներ են, որոնք աճում են լյարդա-պեպտոնային ագարի և արգանակի վրա, որոշ շտամեր առաջացնում են պատիճ: Զգայուն են ֆիզիկա-քիմիական գործոնների հկատմամբ: 

Կլինիկական նշաններն ու ախտաբանատոմիական փոփոխություններն սպեցիֆիկ չեն, հիմնական կլինիկական նշանը վիժումներն են հղիության երկրորդ փուլում, իսկ ախտորոշման հիմնական եղանակը շիճուկաբանականն է: Կենդանիները վարակվում են ալիմենտար ու սեռական եղանակով: Մարդիկ կարող են վարակվել վնասված մաշկի միջոցով, օրինակ, կենդանու մոտ ծին ընդունելիս և ալիմենտար եղանակով` հիվանդ կենդանուց ստացված մթերքից: Կանխարգելման միջոցառումները հիմնված են պարբերաբար կազմակերպվող արյան շիճուկաբանական հետազոտությունների վրա, ինչը թույլ է տալիս ժամանակին մեկուսացնել և սպանդի ենթարկել հիվանդ կեոնդանիներին: Անապահով տնտեսությունների առողջացումը Հայաստանի հանրապետությունում կատարվում է առանց պատվաստանյութի կիրառման համաձայն անասնաբուժական օրենսդրությունում շարադրված պայքարի հրահանգի կազմելով հարկադիր հեռանկարային առողջացման միջոցառումների պլան:

Ա. Մկրտչյան, անասնաբուժական գիտությունների թեկնածու,
Հայաստանի պետական ագրարային համալսարան