Շիրակի մարզ, գյուղ Թորոսգյուղ

Համայնքի   ներկայիս  անվանումը  Թորոսգյուղ է, որի անվան ծագումնաբանությունը  կապված է ԱրևմտյանՀայաստանից գաղթած Թորոս անունով մարդու անվան հետ: Գյուղի հիմնադրումը  համարվում է 1828 թվականը: Գյուղից արևելք  գտնվում է   հին գյուղատեղինª Գյուրջիյոլ  անվամբ, որը  թարգմանվում է , որպես ՙվրացու ճանապարհ՚:

1975թ. գյուղում կառուցվել է հուշարձան Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հիշատակին:

 Համայնքը  գտնվում  է   ծովի  մակերևույթից  1900 մ  բարձրության  վրա: Արևելյան մասում տարածվում են Բազումի լեռնաշղթայի լեռնաբազուկները: Տեղումների  տարեկան  միջին  քանակը  600-700մմ է, ամենաբարձր  ջերմաստիճանը՝ +32C, ամենացածր  ջերմաստիճանը՝  -34C, հեռավորությունը  մարզկենտրոնից՝ 20կմ:

Բնակչության  հիմնական  մասը  գաղթել  է 1828-30թթ-ին Արևմտյան  Հայաստանի  Մեծ Հայքի Բասեն գավառի Վերին Հարսնեքար  գյուղից