Շիրակի մարզ, գոյւղ Փոքրաշեն

ՀՀ Շիրակի մարզի Փոքրաշեն համայնքը հիմնադրվել է 1830թ.: Նախկինում այն անվանվել է Լեռնանցք: Բնակչությունը գաղթել է  Բասենի դաշտավայրի Ախա  գյուղից: Սկզբում  գյուղի անունը եղել է Փոքր Քեթի և այդ անունով այն կոչվել է մոտ 116 տարի: 1946թ. Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության որոշմամբ Փոքր Քեթին վերանվանվել է Լեռնանցք, իսկ 1966թª Փոքրաշեն:

 Համայնքը    գտնվում է Շիրակի դաշտավայրի  հյուսիսային լեռնային հատվածի սկզբնամասում , ծովի մակերևույթից բարձր է  1850մ, կլիման փոփոխական է,ջերմային ռեժիմը տատանվում է  +25  -ից մինչև  -35 աստիճան:

Գյուղը մարզկենտրոնից   գտնվում է 15 կմ հեռավորության և գլխավոր մայրուղուª Գյումրի - Ախալքալաքճանապարհահատվածի վրա: