Հայաստանի Հանրապետության Օրենքը

Օրգանական գյուղատնտեսության մասին

Գլուխ 1. Ընդհանուր դրույթներ
Գլուխ 2. Օրգանական գյուղատնտեսության ոլորտի եւ պետական կարգավորումը
Գլուխ 3. Օրգանական գյուղատնտեսությանը, օրգանական արտադրանքի մակնշմանը եւ արտաքին ապրանքաշրջանառությանը ներկայացվող հիմնական պահանջները
Գլուխ 4. Օրգանական գյուղատնտեսության բնագավառում պետական աջակցությունը
Գլուխ 5. Եզրափակիչ դրույթներ

 

Ինչ է օրգանական գյուղատնտեսությունը

Աշխարհում Օրգանական գյուղատնտեսության մասին սկսեցին ակտիվորեն խոսել 20-րդ դարի 60-ական թվականներին, իսկ ՀՀ-ում՝ 90-ականներին: Օրգանական գյուղատնտեսության զարգացմանը նպաստել և հիմք է հանդիսացել Եվրոպայում, ԱՄՆ-ում  և Ճապոնիայում    Էկոլոգիապես  մաքուր սննդամթերքի պանջարկի աճը։ Բնության նկատմամբ մարդու ոչ հոգատար վերաբերմունքը խախտում է էկոլոգիական հավասարակշռությունը, որը մեծ աղետ է համայն մարդկության  համար։ Բնության ամեն մի միավոր (հող, օդ, ջուր, բույս, միջատներ (կենդանի, մարդ և այլն) մի շղթա է։ Եթե այդ շղթայի մի օղակը հիվանդ է, ապա հիվանդ է  ամբողջ  շղթան։  Մարդը,  ավանդական  մշակության  ձևից (թունաքիմիկատների   կիրառմամբ)  անցնելով  ոչ  ավանդական   մշակության   ձևի առանց (թունաքիմիկատների), դառնում է բնության գործընկերը։

 Օրգանական գյուղատնտեսությունը գյուղմթերքների արտադրության միասնական համակարգ է, որը բացասաբար չի ազդում էկոհամակարգերի. հողերի բերրիության և կենսաբազմազանության վրա։ Այն ուղղված է բարելավելու և խրախուսելու գյուղատնտեսական արտադրությունը՝ բնապահպանական սոցիալական և տնտեսական տեսանկյունից։ Օրգանական գյուղատնտեսության մեջ արգելված են բույսերի քիմիական պաշտպանության միջոցների, կայուն պեստիցիդների և սինթետիկ պարարտանյութերի օգտագործումը։ Սինթետիկ պարարտանյութերը քիմիական ճանապարհով ստացված պարարտանյութեր են: Օրգանական սննդամթերքի արտադրության մեջ չի կիրառվում իոնացնող ճառագայթում։ Բացառվում է գենետիկորեն վերափոխված տարրերի օգտագործումը:

Ինչ է օրգանական գյուղատնտեսությունը

Հավասարակշռված էկոհամակարգը և միջատների կյանքը

Օրգանական արտադրության սերտիֆիկացման պահանջները

հետ դեպի գյուղատնտեսություն բաժին

հետ դեպի անասնաբուծություն բաժին

հետ դեպի բուսաբուծություն բաժին

հետ դեպի օրգանական գյուղատնտեսություն բաժին