Օրգանական արտադրության սերտիֆիկացման պահանջները

Օրգանական արտադրանքը  վաճառելու  կամ արտահանելու համար  պետք է այն պարտադիր ունենա սերտիֆիկատ: Սերտիֆիկատը  թույլ է տալիս գնորդին  արտահանող կամ ներկրող պետությանը վստահ լինել, որ այդ մթերքը արտադրվել է օրգանական գյուղատնտեսության ստանդարտի պահանջները լիովին պահպանելով, այսինքն եթե մթերքի վրա կա սերտիֆիկացիոն մարմնի լոգոն կամ մթերքը ունի սետիֆիկատ‘ այն համարվում է օրգանական:
Դա նշանակում է, որ օրգանական գյուղատնտեսության մեջ սերտիֆիկացումը խիստ կարևոր գործընթաց է, առանց որի արտադրողը իրավունք չունի այն վաճառել կամ ներկայացնել որպես օրգանիկ, բացի այդ գնորդը կարող է հեշտությամբ խաբվել և օրգանականի անվան տակ հավելյալ գնով գնել ինտենսիվ մեթոդներով աճեցրած մթերք:
Սերտիֆիկացման գործընթացը սկսվում է այն պահից, երբ ֆերմերը դիմում է սերտիֆիկացիոն մարմին  և ցանկություն է հայտնում զբաղվել օրգանական գյուղատնտեսությամբ: Օրգանական արտադրության նկարագրությունը հանդիսանում է օրգանական սերտիֆիկացման հիմնական պահանջը, այդ պատճառով էլ ֆերմերը պետք է ներկայացնի սերտիֆիկացվող մարմնի կողմից տրամադրված ձևերով, կցելով քարտեզներ հողի սեփականության կամ վարձակալության և այլ պահանջվող լրացուցիչ տեղեկատվություն:
Փաստաթղթերի և հայտի դրական գնահատումից հետո նշանակվում է առաջին ստուգայցի ժամկետը, որի ընթացքում գնահատվում է հայտատուի ստանդարտին և օրգանական տնտեսության կառավարման ծրագրին համապատասխանությունը: Ստուգման դրական արդյունքի դեպքում կնքվում է պայմանագիր` հայտատուի և սերտիֆիկացնող մարմնի հետ: Նախքան օրգանական արտադրության սերտիֆիկատը ֆերմերին տրվում է օրգանական արտադրության անցումային փուլի սերտիֆիկատ:
Անցումային փուլի սերտիֆիկատը տրվում է ոչ շուտ քան 12 ամիս այն պահից, երբ ներկայացվել է հայտը: Անցումային փուլի տևողությունը կախված է այն բանից, թե ինչ է մշակվում . օրինակ‘ միամյա և երկամյա մշակաբույսերի մոտ այն 24 ամիս է, բազմամյա մշակաբուսերի մոտ‘ 36 ամիս, մեղվապահության  ժամանակ 12 ամիս, անասնապահության դեպքում անցումային փուլը կապված է արոտավայրերի անցումային շրջանի հետ:
Սերտիֆիկացնող մարմինը կատարում է հետևյալ ստուգայցները
1.անցումային փուլի ստուգայցեր
2.տարեկան ստուգայցեր
3.ոչ պլանային ստուգայցեր
Տարեկան ստուգայցերը կատարվում են յուրաքանչյուր տարի, ինչպես անցումային շրջանում, այնպես էլ օրգանական սերտիֆիկատ շնորհելուց հետո: Ոչ պլանային ստուգայցերը կատարվում են երբ տնտեսությունում հայտնաբերվում են անհամապատասխանություններ և իրականացվում են շտկման գործողություններ:
Ստանդարտի համաձայն առաջին օրգանական սերտիֆիկատը միամյա և երկամյա մշակաբույսերի դեպքում տրվում է 24 ամիս ստանդարտի պահանջները պահպանելուց հետո ցանած մշակաբույսերի բերքի համար, բազմամյաների դեպքում` 36 ամիս, մեղվապահության դեպքում 12 ամիս:
Սերտիֆիկացման գործընթացը վճարովի է: Գումարի  չափը կախված է ինսպեկցիայի տևողությունից, սերտիֆիկացնող մարմնի նկատմամբ տնտեսության հեռավորությունից և այլն:

ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԻ, ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏԻ ՈՒ ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵԹՈԴԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ինչ է օրգանական գյուղատնտեսությունը

Հավասարակշռված էկոհամակարգը և միջատների կյանքը

Օրգանական արտադրության սերտիֆիկացման պահանջները

հետ դեպի գյուղատնտեսություն բաժին

հետ դեպի անասնաբուծություն բաժին

հետ դեպի բուսաբուծություն բաժին

Օրգանական արտադրության սերտիֆիկացման պահանջներըհետ դեպի օրգանական գյուղատնտեսություն բաժին