Տավարի ցեղերը և տեսակները

 

•Տավարաբուծություն

•Կթու կովերի կերակրման նորմաները

•Ինչպես բարձրացնել կովերի կաթի յուղայնությունը

•Կենդանիների վարակիչ, ոչ վարակիչ և առավել վտանգավոր խրոնիկ հիվանդությունների դեմ կանխարգելման ու պայքարի միջոցառումներ

•Գյուղատնտեսական մատղաշ կենդանիների հիվանդությունները

•Գյուղատնտեսական կենդանիների մատղաշի որոշ ինվազիոն հիվանդությունների կանխարգելումը

•Գյուղատնտեսակւսն կենդանիների արհեստական սերմնավորման մեթոդը որպես տոհմային գործի արդյունավետ վարման կարևորագույն նախապայման

•Կովերի ստերջության պատճառները

•Կովերի ենթակլինիկական մաստիտի վաղ ախտորոշումը սինալ պատրաստուկով

 

Ընտանի տավարն առաջացել է վայրի տուրից, որն ընտելացվել է մոտ 8 հզ. տարի առաջ: Աշխարհում այժմ կա մոտ 250 խոշոր եղջերավոր անասունների ցեղատեսակներ, որոնք տարբերվում են իրենց առանձնահատկություններով:

 

Անգելնյան տավարի ցեղ

Կաթնատու ցեղ է: Ստացվել է Անգելն թերակղզում, տեղական գորշ կարմիր տավարից: Գույնը կարմիր է / բաց սպիտակ և մուգ երանգներով/, կովերի միջին կենդանի քաշը  440-460կգ է ցուլերինը` 650-750կգ: Կաթնատվությունը 3000-3500 կգ բարձրակիթներինը մինչև 4500 կգ: Կաթի յուղայունությունը 4%:

 

Սիմենթալ

Սիմենթալ

Սիմենթալյան տավարը կրկնակի մթերատու ցեղ է: Նրա մարմնակազմը գերազանց է : Տավարի ցեղերի մեջ սիմենթալն առանձնանում է իր խոշորությամբ և արտաքին գրավիչ  ձևերով:  Լավ է զարգացած ոսկրակազմը /կազմում է կենդանի քաշի 15-20%-ը/: Տարիքով կովերը կշռում են 600—700 կգ, ցուլերը` 900—1100 կգ, հորթերը` ծնվելու ժամանակ` 35—45 կգ: Սիմենթալի տավարը աչքի Է ընկնում լավ մսատու հատկություններով: Սնված կենդանիների սպանդի դեպքում մսի ելքը կազմում Է 80—85 %: Կաշին բարձրորակ Է (օգտագործվում Է հիմնականում որպես կոշիկի ներբանանյութ):  Սիմենթալի   տավարի   մթերատվությունը   միանգամայն   բավարար  է:  Կերակրման   և խնամքի  լավ  պայմաններում   տարվա  ընթացքում կովերից կթում են    3000—3500 լիտր  կաթ,   առաջատար   նախիրների   կովերից ` 4500 — 5000 լիտր  կաթ:

Այրշիրյան տավարի ցեղ

Այրշիրյան տավարի ցեղ

Կաթնատու ցեղ: Ստացվել է XVIIIդ. Շոտլանդիայի Այր կոմսությունում, տեղական տավարը հոլանդական և շորթհոռնյան ցեղերով բարելավելու միջոցով:  Ցածրահասակ է, ունի ամուր ոսկրակազմ, խոր և լայն կրծքավանդակ, թեթև գլուխ` քնարաձև եղջյուրներով: Գույնը կարմիր և խայտաբղետ սպիտակ երանգով: Ցուլերի կենդանի քաշը 650-750 կգ է, կովերինը 450-500 կգ կաթնատվությունը 3500-4000 կգ /բարձրակիթներինը-8000կգ, ռեկորդայինը 10000կգ/ կաթի յուղայնությունը` 3,8-4%: Բուծվում է ԱՄՆ-ում, Կանադայում, Ֆինլանդիայում, Ավստրալիայում, Ռուսաստանում:

Հոլշտեյն

Հոլշտեյն (հայտնի է նաև հոլշտեյն ֆրիզական անունով)-Աշխարհում հայտնի բարձր կաթնատվություն ունեցող կովերի ցեղ է: Եվրոպական ծագման այս ցեղատեսակը բազմացրել են Նիդերլանդներում, Հյուսիսային Հոլանդիայի նահանգներում, ինչպես նաև Գերմանիայում: Աչքի է ընկնում բարձր կենդանի քաշով, գույնը սևաբղետ է: Ներկայումս տոհմային մեծածավալ աշխատանքներ են կատարվում այս ցեղատեսակի կովերի մեր հանրապետությունում բազմացման և տարածման համար:

Ջերզի

Ջերզի-Բարձր կաթնատվություն ունեցող տավարի ցեղատեսակ է: Ունի միջին կենդանի քաշ? 400-500 կիլոգրամ: Աչքի է ընկնում բարձր պտղաբերությամբ, կաթի բարձր յուղայնությամբ? 6%, ինչպես նաև կաթի մեջ սպիտակուցային նյութերի պարունակությամբ? 4%: Գույնը դարչնագույն է, լույսի տակ? գրեթե սև: Աչքի է ընկնում երկար պոչի ծայրին մազերի փնջով: Հանգիստ է և հնազանդվող: Ներկայումս տոհմային մեծածավալ աշխատանքներ են կատարվում այս ցեղատեսակի կովերի մեր հանրապետությունում բազմացման և տարածման համար:

 

Կովկասյան գորշ ցեղ

Կովկասյան Գորշ ցեղ

Փոքր Կովկասյան ցեղն իր ցածր մթերատվությամբ չէր կարող բավարարել զարգացող հանրապետության պահանջները :
Սկսած 1930-ական թվականներից` սկզբնական շրջանում միայն Լոռվա սարահարթի տնտեսություններում, այնուհետև բոլոր շրջաններում, փոքր կովկասյան ցեղի կովերը  տրամախաչվեցին շվեյցարական շվից ցեղատեսակի ցուլերի հետ` մեր ցեղի արմատական վերափոխման նպատակով: Շվից ցեղն ընդունվեց իբրև լավացնող այն պատճառով, որ նա ստեղծվել է Շվեյցարիայի բարձրադիր լեռնային շրջաններում, որոնք ունեն մեծ նմանություն Հայաստանի բնակլիմայական պայմաններին, հետևաբար`  այդ ցեղը պիտանի է մեզ մոտ, օգտագործելու համար: Կատարված զանգվածային տրամախաչումը, որը զուգակցվել է խառնացեղ կենդանիների կերակրման և խնամքի պայմանների բարելավման հետ, հանգեցրել են դրանց կենդանի զանգվածի մեծացմանը և կաթնատվության բարձրացմանը:
1960թ, վերափոխված կենդանիների մեծ զանգվածները հաստատվեցին իբրև նոր ցեղ`կովկասյան գորշ անունով:

 

Կովկասյան գորշ ցեղի կովերի խիժի կազմը

 

Խիժը արտադրվում է կովի ծնից հետո, առաջին 6-10 օրվա ընթացքում, այնուհետև՝ աստիճանաբար փոխվում է կաթի։ Շնորհիվ իր առանձնահատուկ քիմիական բաղադրության և կենսաբանական հատկությունների, այն շատ արժեքավոր և անփոխարինելի կեր է նորածին մատղաշի համար։ Խիժը պարունակում է մեծ քանակությամբ լիարժեք սպիտակուցներ, հատկապես ալբումինի և գլոբուլինի ձևով, իսկ հանքային աղերի քանակը դրանում կրկնակի անգամ ավելի է, քան կաթում։ Հարուստ լինելով իմուն մարմիններով, այն միաժամանակ օժտված է մանրէասպան հատկությամբ, որի շնորհիվ էլ բարձրանում է նորածին մատղաշի դիմադրողականությունը հիվանդությունների նկատմամբ։ Կաթի համեմատությամբ խիժը ավելի յուղալի է և հարուստ վիտամիններով, որոնք ունեն ավելի բարձր կենսաբանական ակտիվություն, մասնակցում են օրգանիզմում օքսիդացման և վերականգնման պրոցեսներին, կարգավորում նյութափոխանակությունը։ Մագնեզիումի աղերի բարձր պարունակության հետևանքով խիժը ունի նաև լուծողական հատկություն, որը նպաստում է մատղաշի ստամոքսաաղիքային ուղիները սկզբնական կղանքից ազատելուն։ Քանի որ նորածին մատղաշի արյան մեջ չկան հակամարմիններ, և բնականաբար օրգանիզմն ապահովված չէ վարակից, ուստի խիժը իր մեջ հակամարմիններ պարունակելու շնորհիվ, ապահովում է նորածնի իմունիտետը մանրէային վարակվածությունից, բարձրացնում օրգանիզմի կայունությունը հիվանդությունների նկատմամբ, նպաստում արյան մեջ գլոբուլինի, իսկ լյարդում՝ վիտամինի պարունակության ավելացմանը։

Կովերի ծնից հետո, առաջին օրը, խիժի մեկ կիլոգրամը պարունակում է 0.51 կերամիավոր և 118 գ մարսելի պրոտեին, որը համապատասխանաբար 1.7 և 4 անգամ բարձր է կաթի նշված ցուցանիշներից:

Այսպիսով, խիժը մատղաշ օրգանիզմի համար ունի թե պաշտպանիչ, և թե սննդարար նշանակություն։ Քանի որ մեր հանրապետությունում հիմնականում բուծվում են Կովկասյան գորշ ցեղի կովեր, հետազոտություններ են կատարվել և պարզվել են այդ ցեղի կովերի խիժի կազմը։

Կովերի խիժի քիմիական կազմը համեմատելով կաթի քիմիական կազմի հետ, պարզվում է , որ չոր նյութերի քանակը խիժի մեջ շուրջ 2 անգամ ավելի է, կաթնայուղինը 36%-ով, ընդհանուր սպիտակուցներինը՝ ավելի քան 5 անգամ, ընդ որում մատղաշ օրգանիզմի համար կենսականորեն անհրաժեշտ սպիտակացներինը (ալբումին, գլոբալին) խիժոտ շուրջ 20 անգամ շատ են, քան կաթում։

Խիժի կազմը կովերի ծնից հետո, մի քանի օրերի ընթացքում արագ փոփոխվում է։ Այսպես՝ ընդհանուր սպիտակուցների քանակը առաջին անգամվա կիթում կազմում է 15.31 %, երկրորդում 12.12%։

 

Խոլմոգրորյան տավարի ցեղ

Խոլմոգրորյան տավարի ցեղ

Կաթնատու ցեղ: Բուծվել է Արխանգելսկի նահանգի Խոլմոգորի շրջանում ժող սելեկցիայի միջոցով: Մարմնակազմն ամուր է, մկանունքը պինդ, չոր, մաշկը բարակ և ճկուն: Կովերի մնդավի բարձրությունը 128-134 սմ է, կենդանի քաշը 480-540 կգ, ցուլերինը 800-900 կգ: Տարեկան միջին կաթնատվությունը 3500-4500 կգ է կաթի յուղայնությունը 3,8-4%:

 

 

 

 

 

Դանիական կարմիր տավար

Դանիական կարմիր կով

Կաթնատու և կաթնամսատու ցեղ: Ստեղծվել է Դանիայում: Ունի երկար իրան, կարճ ոտքեր, լայն կրծքավանդակ, լայն զարգացած ու կանոնավոր կուրծ:  

Կենդանի քաշը  մինչև 570 կգ ամենածանրը 800 կգ իսկ ցլերինը 1000 կգ և ավելի: Դանիայում բուծվող կովերի տարեկան միջին կաթնատվությունը 4400 կգ է , տոհմային գրքերում արձանագրված որոշ նախնիների  միջինը մինև 5700 կգ: Միջին յուղայնությունը  մինչև 4,18%: Ռեկորդային կաթնատվությունը 13614 կգ, յուղայնությունը 5,4%:

Օգտագործվել է լիտվական գորշ, լատվիական և էստոնական կարմիր տավարի ցեղերը բուծելիս որպես ելակետային ցեղ:

Կալմիկական տավար

Կալմիկական տավար

Մսատու ցեղ:  Բուծել են կալմիկները մոտ 350 տարի առաջ: Մոնղոլիայից բերված տավարի կատարելագործման միջոցով: Ունի ամուր մարմնակառուցվածք, իրանը միջին չափերի է, կրծքավանդակը լայն և խոր, մնդավը լայն մեջքը ուղիղ, ոտքերը ամուր և չոր: Գույնը կարմիր է հազվադեպ շիկագույն և գորշ խայտաճամուկ: Ցուլերի կենդանի քաշը 600-800 կգ է, կովերինը 420-450: Կերի նկատմամբ պահանջկոտ չէ, հարմարված է Կովկասի արոտային պայմաններին: Վաղահաս է, 1.5 տարեկան ցլիկների կենդանի քաշը 450-550 կգ է. իսկ ամորձատվածներինը 380-420 կգ:

Սպանդային ելքը 57-60%: Միսը բարձրորակ է: Կովերի միջին կաթնատվությունը 650-1000 կգ է, կաթի յուղայնությունը 4,2-4.4%:

Զեբու

Զեբու

Սապատավոր տավար bos indicus խոշոր եղջերավոր մսատու և բանող կենդանի:  Ծագումով մոտ է տավարին: Արտաքնակազմում ամենաբնորոշը 5-8 կգ սապատ է /գտնվում է պարանոցի վրա, մնդավի առաջնային մասու/: Գույնը սև կամ կարմիր խայտաճամուկ , շիկագույն, մոխրագույն, գորշ:

Կովերի կենդանի քաշը 250-270 կգ է, ցուլերինը  300-350 կգ: Կաթնատվությունը 500-600 կգ , կաթի յուղայնությունը 4,5-5%:  Ենթադրվում է, որ Զեբուն ընտելացվել է Եգիպտոսում և Փոքր Ասիայում մ.թ. 2-3 հզ, տարի առաջ:

Զ-ի ցուլերը օգտագործվել են սանտա-հերտրուդա, բրաֆորդ և այլ մսատու ցեղերի բուծման ժամանակ:

Բեստուժևյան տավարի ցեղ

Բեստուժևյան տավարի ցեղ

Կաթնամսատու ցեղ: Ստացվել է XVIII դ վերջին, Բեստուժևների բուծարանում, տեղական տավարի, շորթհոռնյան, հոլանդական, սիմենթալ  և ուրիշ ցեղերի տրամախաչումից: Ըստ մթերատվության  բ.տ.ց. երկու տիպի է մսկաթնային և կաթնամսային: Մսակաթնային տիպի կովերի միջին կենդանի քաշը 600-650 կգ է, կաթնամսայիննները 500-550 կգ, արտադրվող ցուլերինը 850 կգ : Գույնը կարմիր է ,գլխի , կրծքավանդակի և որովայնի հատվածները երբեմն սպիտակ: Պտղատվությունը 100% և ավելի: Կաթնամսայինների միջին կաթնատվությունը 3000-3200 կգ է,առաջավոր տնտեսություններում մինչև 5000 կգ, ռեկորդայինը 10386 կգ: Կաթի յուղայնությունը 3.5-5%: Ցեղը վաղահաս է և լավ բտվող: Սպանդային ելքը հասնում է մինչև 60%:

Բանտենգ

Սնամեջ  եղջերավորների ընտանիքի, ցուլերի ենթաընտանիքի երկկճղակավոր որոճող կենդանի: Կան վայրի և ընտանի տարբերակներ: Վայրի Բ. փոքր է և ունի համաչափ մարմնակազմ: Իրանի երկարությունը 2մ է, քաշը 250-350 կգ: Եղջյուրները խոշոր են /40-50սմ/ ծռված դեպի վեր և ներս:

Ցուլերը մուգ մոխրագույն են, իսկ կովերը թուխ շիկագույն: Սեռահասուն է դառնում երկու տարեկանից: Փոքր հոտերով տարածված է Հնդկաչինի, Մալայան արշիպելագի կղզիների հարթավայրերում և լեռնային անտառներում: Ընտանի բանտեգը Բալիի տավարը լավ հարմարեցված է շոգ կլիմայական պայմաններինՕգտագործվում է որպես բանող և մսատու տավար:

Սևաբղետ ցեղ

Սևաբղետ ցեղ

Սևաբղետ տավարի ներմուծումը Հայաստան թելադրված է եղել տավարաբուծությունը ստացիոնար պահվածքի տեղափոխման անհրաժեշտությամբ, որը, մասնավորապես տեղի է ունեցել քաղաքամերձ շրջաններում:
Սկսած 1970-ական թվականներից` հանրապետություն են ներմուծվել սևաբղետ ցեղի էգ մատղաշ և ստեղծվել բազմաթիվ նախիրներ, որոնք սակայն ունեցել են մթերատվության տարբեր ցուցանիշներ: Կերակրման և խնամքի բարենպաստ պայմաններում ձևավորվել են նախիրներ, որոնց մթերատվությունը կազմել է 4000-5000լիտր:

Շվից

Շվից


Ստացվել Է անցյալ հարյուրամյակի կեսերին Շվեյցարիայի հարավ-արևելյան մասում` մասնավորապես Շվից կանտոնում`  զտացեղ բուծման մեթոդով: Այստեղից և ստացել Է իր անունը: Շվից ցեղի տավարի երանգը գորշ է /մոխրագույն/` տարբեր նրբերանգներով: Կենդանիների մարմնակազմը լավ է: Երկրի տնտեսությունների մեծ մասում կովերը կշռում են 500-550կգ,  ցուլերը` 800-900կգ:Հորթերը ծնված ժամանակ կշռում են 30–35կգ։ Շվիցների մսատու հատկությունները միանգամայն բավարար  են, սպանդային  ելքը  կազմում  է   միքին  հաշվով 50 –55 %:
Շվից  ցեղի   տավարն   աչքի  է  ընկնում բավականին բարձր կաթնատվությամբ: Կովերի կիթը կազմում է միջին հաշվով մոտ 3900 լիտր է, իսկ կաթի  յուղայնությունը   3,77% է:  Բարձր  մթերատու  տավարը տալիս է 6390լ կաթ` 3,71% յուղայնությամբ: