< Նախորդ հոդվածը
25.04.2013 Կատեգորիա Նոր տեխնոլոգիաներ (Շիրակի ԳԱՄԿ)
Ըստ Նունե Սարուխանյան

Ընդհանուր տեղեկություններ օգտակար բույսերի հավաքման, չորացման և պահպանման վերաբերյալ


երիցուկ

Հաճախ բույսերի հավաքման, չորացման, վերամշակման և պահպանման ոչ ճիշտ տեխնոլոգիաների կիրառման հետևանքով վատանում է հումքի  համը,  վերանում են բուժիչ հատկությունները, ինչպես նաև ընկնում է  էկոլոգիապես մաքուր հումքի  ապրանքային տեսքն ու որակը, որի  հետևանքով այն հավաքող, վերամշակող և վաճառող անհատները մեծ դժվարությամբ են սպառում բերքը: Հետևաբար խիստ կարևոր է  հումքի հավաքման, չորացման և պահպանման վերաբերյալ տեղեկություններ հաղորդել, ինչպես նաև ներկայացնել մի շարք կարևոր բույսերի վերաբերյալ տեղեկատու` դրանց վերամշակման և օգտագործման վերաբերյալ: Սովորաբար հավաքում են բույսերի այն մասերը, որոնք պարունակում են ազդող բուժական նյութերի ամենամեծ քանակը: Տարբերի բույսեր մոտ դրանք կարող են պարունակվել տարբեր մասերում  տերևներում, ծաղիկներում, ծաղկազամբյուղներում, ընձյուղներում, բույսի վերգետնյա մասերում, սերմերում, կեղևում, կոճղարմատում, պտղի մեջ և այլն: Հաճախ ենք նկատում, որ քաղաքի պուրակներից, թունանյութերով և պարարտանյութերով մշակված այգիներից, կամ ճանապարհների եզրերից մարդիկ դեղաբույսեր են հավաքում, չիմանալով որ այդ բույսերի մեջ, շրջակա միջավայրի աղտոտվածության հետևանքով, կուտակվում են ծանր մետաղներ, որոնք խիստ վնասակար են մարդու առողջության համար: Բույսերի վերգետնյա մասերը այդ թվում տերևները, ծաղիկները, ծաղկազամբյուղները, ընձյուղները պետք է հավաքել  ծաղկման փուլում, չոր եղանակին: Հավաքելուց հետո անհրաժեշտ է դրանք խնամքով մաքրել պատահական բույսերի խառնուրդներից, հողից, ապա լվանալ և անմիջապես չորացնել: Ծաղիկներն ու ծաղկազամբյուղները, ինչպես վերը նշեցինք, անհրաժեշտ է  հավաքել ծաղկման շրջանում: Սովորաբար, հավաքում են հարարմատային շրջանի  ներքևի և միջին մասի լավ զարգացած ցողունային տերևները: Պտուղներն ու սերմերը պետք է հավաքել միայն լավ հասունացած վիճակում, իսկ  արմատը, կոճղարմատն այն ժամանակ, երբ արդեն թոշնում է բույսի վերգետնյա մասը, /սովորաբար ամռան վերջում և աշնանը, սակայն կարելի է նաև գարնանը, մինչև վերգետնյա մասի աճելը/: Հավաքելիս սկզբում թափ տալ վրայի հողը, հետո լվանալ ջրով և չորացնել: Կեղևը  կարելի է հավաքել գարնանը / լավ է պոկվում ծառից/: Բույսի և  վերգետնյա, և ստորգետնյա եթերայուղ ու  գլիկոզիդներ պարունակող մասերը, անպայման պետք է չորացնել ստվերոտ տեղում պահպանելով արևի ճառագայթներից: Նշենք, որ եթերայուղ պարունակողներ  բուսամասերն անհրաժեշտ է  չորացնել 30-35, գլիկոզիդ պարունակողները` 50-60 աստիճան ջերմության պայմաններում  վառարանի ջեռոցում: Առհասարակ  նախընտրելի է  բույսերը  չորացնել շենքերի տանիքներում, ծածկոցների տակ: Արմատներն ու կոճղարմատները, մրգերն ու սերմերն ավելի լավ է չորացնել արևի տակ, բաց վիճակում: Խորհուրդ է տրվում բույսերը նախապես չմանրացնելով պահպանել չոր, զով տեղում, թղթե տոպրակների  մեջ : Սուր հոտ ունեցող  դեղաբույսերը պետք է  առանձնացնել հոտ չունեցողներից: Ի դեպ չորացված դեղաբույսերը կարելի է պահպանել 1-ից մինչև 3, նույնիսկ 5 տարի:

 


To top